Հայ-ադրբեջանական բախման դեպքում ինչպե՞ս կօգտագործվի ՀՕՊ-ը. Արցախի վրա այն չի տարածվում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգայի ժողովն արտահերթ նիստում քննարկում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

«Շատերը մտածում են, որ հայ-ադրբեջանական բախման դեպքում, եթե Ռուսաստանը ունի հակադարձ կարծիք, ապա մենք այդ ՀՕՊ համակարգը կիրառելու հնարավորություն չենք ունենա»,- նման դիտարկումը փոխնախարար Արա Նազարյանին ուղղեց պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Արա Նազարյանն ի պատասխան նշեց, որ հայ-ռուսական միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: «Համաձայնագրի դրույթները չեն տարածվում Արցախի վրա, սակայն մեր ռազմական դոկտրինով ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության ապահովման երաշխավորը», – ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս