Հերպեսը տհաճ հիվանդություն է: Հատկապես տհաճություն է պատճառում այն ժամանակ, երբ քոր է առաջացնում:
Այս ժողովրդական միջոցները կօգնեն ազատվել հերպեսից ընդամենը մեկ օրում:
1. Կաթ
Բամբակը թրջեք կաթով և դրեք հերպոսով պատված հատվածի վրա: Մի լվացվեք և մի կերեք, մինչև կաթը չչորանա: Կրկնեք ամեն 2-3 ժամը մեկ:
2. Մատատուկ
Մատատուկի արմատը հիանալի միջոց է հերպեսի դեմ: Մանրացրեք այն, դրա վրա եռացրած ջուր ավելացրեք, որպեսզի միասեռ զանգված ստացվի և քսեք հերպեսի վրա: Կարելի է քսել քնելուց առաջ և լվանալ առավոտյան:
3. Ջրածնի պերօքսիդ
Քսեք ամեն 2-3 ժամը մեկ, և երեկոյան ձեր դեմքը կրկին մաքուր կլինի:
4. Սխտոր
Մի պճեղ սխտոր ճզմեք և ստացված զանգվածը դրեք ցավոտ տեղը:
5. Անանուխի եթերայուղ
Ի տարբերություն սխտորի՝ եթերայուղը ոչ միայն պայքարում է հերպեսի դեմ, այլև հիանալի բուրում է: Այնպես որ, կարելի է վստահորեն քսել այն:
6. Ալոե
Ալոեի հյութը քսեք ամեն 2 ժամը մեկ:
7. Սառույց
Կարծում եք՝ չափից դուրս պա՞րզ է, որպեսզի ճշմարտություն լինի: Իրականում սառույցը հիանալի միջոց է հերպեսի առաջին իսկ ախտանիշների ժամանակ: Այն կանխում է հիվանդության զարգացումը: