Armenian text to speach

Հայտնի են ֆիզիոլոգիայի եվ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է Նոբելյան շաբաթը, որի շրջանակներում հայտարարվելու են Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, ֆիզիկայի և քիմիայի, ինչպես նաև տնտեսական գիտությունների, գրականության և խաղաղության ոլորտներում։
 
Արդեն հայտնի է ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում դափնեկիրների անունները: Նրանք են ամերիկացի գիտնականներ Ջեյմս Ռոթմանը, Ռենդի Շեկմանն ու Թոմաս Զյուդոֆը, ովքեր մրցանակի են արժանացել՝ միջբջջային փոխազդեցության ոլորտում կատարած ուսումնասիրության համար։
Գիտնականները պարզել են, որ մարդու օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը յուրօրինակ գործարան է, որն արտադրում եւ “արտահանում է” մոլեկուլներ: Այդ մոլեկուլներն օրգանիզմում տեղաշարժվում են հատուկ “փաթեթներով”՝ օդի պղպջակներով: Հետազոտությունը թույլ կտա ապագայում հաղթահարել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են դիաբետը եւ իմունային խանգարումները:



Լրահոս