ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի տեսակ անհաջողակ է դարձել: Նախ ոտքը կոտրեց, ապա պաշտոնը կորցրեց, վերջերս էլ Բելգիայում հարձակման թիրախ է դարձել: Հեռուստահաղորդավար դառնալուց հետո նրա մոտ գործերն այնքան էլ լավ չեն:
Իհարկե, երկար ժամանակ Արմեն Աշոտյանը չէր բարձրաձայնում իր հետ տեղի ունեցած դժբախտության մասին, իսկ մենք էլ` որպես գործընկեր (հեռուստահաղորդավարի իմաստով) չէինք ցանկանում մարդու անձնական դժբախտությունը հանրային սեփականություն դարձնել: Եւ, ահա, Արմեն Աշոտյանը ուրբաթ օրը համացանցի իր էջում հրապարակավ ներկայացրեց կատարվածը::
Թե ովքեր էին թիրախավորել Հանրապետական կուսակցության փոխնախագահին, դեռեւս անհայտ է: Բայց փաստ է, որ հայաստանյան մի շարք կայքեր` հղում անելով սեփական աղբյուրներին, տեղեկացնում են, որ ծեծը կարող էր լինել Աշոտյանի քաղաքական գործունեության հետեւանք:
Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին ամենակոշտ ձեւակերպումներով արտահայտությունները հենց Աշոտյանն արեց, ինչին ի պատասխան՝ Բաղրամյան փողոցում դաժան պատասխան ստացավ` հեռանալու յուրօրինակ կոչով: Ու քանի որ ստացված պատասխանն ավելի դաժան էր, քան իր հարձակումը ԲՀԿ նախկին առաջնորդի վրա, թերեւս դժվար կլինի պնդել, որ հենց Ծառուկյանի թիմակիցները կարող էին կազմակերպել հենակներով քայլող Աշոտյանի վրա կատարված հարձակումը: Սա, թերեւս, այլ «օպերայից» է, որի հնչյունները Աշոտյանին ավելի ծանոթ կլինեն, քան որեւէ մեկին:
Մանրամասները` տեսանյութում