Հնդկաստանում կայծակից զոհվել է 32 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հնդկաստանի հյուսիսային շրջաններում`Բիհարում և Ջարքանդում , հանգստյան օրերին կայծակնահար են եղել և զոհվել 32 մարդ, որոնցից 9-ը երեխաներ են:
Բիհարի Բարվա գյուղում 6 տղա ֆուտբոլ խաղալիս կայծակնահարվել և մահացել են, իսկ մի այլ վայրում 5 մարդ է մահացել դաշտում աշխատելիս: 
Նահանգներում անձրևների հետևանքով ավերվել են բազմաթիվ տներ: Հնդկաստանում հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում սեզոնային անձրևների ժամանակաշրջանն է, որի ընթացքում կայծակնահարությունից մահացության դեպքեր են գրանցվում:




Լրահոս