Մայրաքաղաքը շարունակում է պատրաստվել Էրեբունի-Երեվան 2795-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Էրեբունի-Երևան 2795” տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ տոնական Երևանի հրապարակները, գլխավոր պողոտաներն ու փողոցները երևանցիներին ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան ինքնատիպ լուսավորությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում է 2795-ամյակը խորհրդնշող ցուցապաստառների և դրոշների տեղադրման աշխատանքները: Բացի այդ, սահմանված ժամանակացույցի համաձայն է ընթանում նաև շուրջ 30 տոնական բեմերի տեղադրման ու կահավորման գործընթացը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքն ու պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս