Լարսի անցակետի փակ լինելու պատճառով Սոչիից հայերը կվերադառնան լաստանավով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` Ռուսաստանի Սոչի քաղաքում «Սոչի. Արվեստ. Խաղաղություն» միջազգային փառատոնին մասնակցած  ՀայԱրտ» համույթի 25 երեխաները, 48 ծնողները և մանկավարժները, ովքեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով մնացել էին Սոչիում, այսօր վերադառնում են Երևան։

Մեզ հասած հավաստի տեղեկություններով` այսօր` ժամը 19:00-ին, Սոչիից Բաթումի ուղևորվող լաստանավով նրանք կհասնեն Բաթումի։ Այնտեղից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ նախարար Գագիկ Բեգլարյան հանձնարարությամբ, երեխաներին, նրանց ծնողներին և մանկավարժներին ավտոբուսով կտեղափոխի Երևան։

Մեր տեղեկությունը հաստատեցին նախարարությունից` հավելելով, որ նմանօրինակ մեկ այլ խումբ էլ հյուրախաղերով գտնվում է Աբխազիայում: Խումբը, սակայն, առայժմ չի ավարտել իր ելույթները, բայց երբ ավարտի՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը կզբաղվի նաև նրանց վերադարձի հարցերով:




Լրահոս