Չորրորդ իշխանություն թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո խորհրդարանին չի վերադարձրել ծառայողական մեքենան, որ սպասարկում էր նրան որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի:
Դեռ ավելին, ԱԺ պետհամարանիշներով այդ մեքենան սպասարկում է նրա ընտանիքի անդամներին, իսկ Մինասյանն օգտվում է կառավարության հատկացրած ծառայողական մեքենայից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: