«Կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է». ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանում իրականացվող «պայքարի» մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարի, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքար ծավալելու անհրաժեշտության մասին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դեսպանը թող իրենց տանը կարծիքը հայտնի: Սակայն մեկ ամիս առաջ անգամ ՀՀ վարչապետը հայտարարեց կոռուպցիայի դեմ անողոք պայքար ծավալելու մասին: «Ժողովուրդ»-ը ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսից փորձեց պարզել, թե իր կարծիքով արդյոք ՀՀ իշխանությունների քայլերը արդյունավետ են:

Ի պատասխան՝ նա ասաց. «Ես հավատացած եմ, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Կոռուպցիան նաեւ խոչընդոտում է տնտեսական աճին, վնասում մարդու իրավունքների կայացմանը եւ խարխլում է ժողովրդավարությունը: Առկա են կոռուպցիայի տարբեր տեսակներ, սկսած պետական գնումների համակարգում առկա կոռուպցիայից մինչեւ մանրածախ կոռուպցիա, որին առերեսվում են քաղաքացիները առօրյա կյանքում: Կոռուպցիայի դեմ պայքարը անելիքների ցանկի կետ չի, որի դիմաց կարելի է «կատարված է» նշումը դնել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս