Ստամբուլի ահաբեկչությունից հետո Էրդողանը դիմել է միջազգային հանրությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարության մեջ վճռականորեն քննադատել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը, փոխանցում է NTV-ն: Նրա խոսքով՝ ահաբեկչությունն իրականացվել է Թուրքիայի դեմ քարոզչական նյութեր ստեղծելու համար:

«Ակնհայտ է, որ այդ հարձակումն ուղղված չէր որևէ արդյունքի հասնելու համար: Այն անհրաժեշտ էր քարոզչական նյութեր ստեղծելու համար՝ օգտագործելով մեր ժողովրդի արյունն ու ցավը».-ասել է Էրդողանը:

Նա կոչ է արել միջազգային հանրությանը որոշիչ դեր զբաղեցնել՝ ցանկացած ահաբեկչական խմբավորման դեմ:

Հիշեցնենք, որ երեկ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում, վերջին տվյալների համաձայն, 50 մարդ է զոհվել:




Լրահոս