Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
«Մենք խորապես վշտացած ենք Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի մասին լուրերով»,-ասվում է ցավակցական ուղերձում:
Ալիևն ընդգծել է միջազգային ջանքերի միավորման անհրաժեշտությունը: «Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Ձեզ, զոհվածների հարազատներին և թուրք ժողովրդին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից»,-ասվում է Ալիևի ուղերձում: