Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակության մեծ մասը պահանջում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունները, քանի որ հենց նրանք են իրավիճակի պատասխանատուները:
Այսօր ArmLur.am-ը Եռաբլուր զինվորական պանթեոնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարց ուղղեց հասարակության կողմից հրաժարականի պահանջի մասին: Ի պատասխան` Օհանյանը նշեց. «Հայաստանի պաշտպանության նախարարը երբեք չի հրաժարվի հայրենիքին իր ծառայությունները մատուցելուց»:
Նախարարն անդրադարձավ նաև ոլորտում առկա կոռուպցիային և դրա դեմ տարվող աշխատանքներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան