ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով: Ու չի բացառվում, որ այդ «ինսուլինը» հենց այն տեսակն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները: Բանն այն է, որ շաքարային դիաբետով հիվանդների դեղը պետպատվերի շրջանակներում անվճար բաշխվում է քաղաքացիներին: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Խ. Հարությունյանից պարզել, թե ինչպես է նրա որդին հայտնվել այդ «չաղլիկ», բայց միաժամանակ ապաշնորհ բիզնեսում: «Իմ որդին գիտե՞ք ով է, նա «Հայ զարգացման գործակալության» տնօրենն է, որը բացարձակապես նման բանի հետ կապ չունի: Խորհուրդ եմ տալիս դատի տալ, ինչ ցանկանում եք, դա ձեր գործն է: Բայց նա բիզնեսի հետ կապ չունի»,-վստահեցրեց ԱԺ պատգամավորը:




Լրահոս