Այսօր լրագրողները Եռաբլուր զինվորական պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին ազատամարտիկ ժիրայր Սէֆիլյանի կալանավորումից: Ի պատասխան` նա նախ խորհուրդ տվեց դիմել կալանավորողներին, ապա այն դիտարկմանը, որ Սէֆիլյանը ցանկանում էր այդ 800 հեկտարը ետ վերցնել, նախարարը նշեց.
«Ի՞նչ եք դուք կարծում, ԼՂՀ-ի առկայության պայմաններում, որտեղ կա իշխանություն, անվտանգային համակարգ, բանակի պայմաններում անհրաժեշտություն կա՞, որպեսզի կամավորական ջոկատներն ինքնուրույն որոշում կայացնեն: Դա անընդունելի է»,- հավելեց նա:
Հարցին` Սամվել Բաբայանի կարիքը կա՞, նախարարը պատասխանեց. «Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն, և այսօր Զինված ուժերի ղեկավարությունն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում է: Պետք չէ, որ կողքից փորձեն խանգարել: Ես խորհուրդ կտայի մեր ժողովրդին, որ ամեն մեկն իր գործով զբաղվի»:
Մանրամասները` տեսանյութում: