
ՌԴ ԱԻՆ-ի ավիացիան կտեղափոխի Վերին Լարսի անցակետում մնացած ՀՀ 147 քաղաքացու: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են ԱԻՆ հյուսիս-կովկասյան տարածաշրջանային կենտրոնում:
«Այսօրվանից ՌԴ ԱԻՆ-ը ծրագրում է ՀՀ քաղաքացիների տեղափոխման աշխատանքներ սկսել, ովքեր արգելափակված են Վերին լարսի սահմանակետում սողանքի պատճառով »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Միջոցառումները կիրականացնի ավիացիան: Պլանավորվում է 147 քաղաքացու տեղափոխել: