Մենք մեր գործընկների հետ անում ենք ամեն ինչ, որ հնարավորինս արագ հարթենք Լարսի խնդիրները,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը. «Կառավարությունը միջոցառումներ է ձեռք առնում, այս ամենը գտնվում է վարչապետի ամենօրյա հսկողության ներքո: Բնական աղետների դեմ, բնականաբար, այլ միջոցներով պայքարել հնարավոր չէ: Աշխատանքներ են տարվում մեր նախարարությունների կողմից՝ տրանսպորտի, էկոնոմիկայի, ԱԻՆ-ի. նրանք իրենց գործընկների հետ ամենօրյա կապի մեջ են»:
Իսկ հստակ ժամկետ անցակետի բացման վերաբերյալ փոխվարչապետը չնշեց՝ ասելով, որ գնահատականները այս պահին դեռևս ճշտվում են: