Վարչապետի բարձր հովանու ներքո կայացավ «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը, որին ներկա չէր ինքը՝ վարչապետը:
Լավագույն կին միջոցառումն անցկացվում է 2012 թվականից, նպատակը ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց գործունեության խրախուսումն է:
Այս տարվա մրցականկաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնց մեջ կան նաև մարզերից դիմողներ:
ArmLur.am-ի հետ զրույցում «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ»-ի հաղթող Թամարա Մատինյանը նշեց, որ գործունեություն ծավալել սկսել է դեկտեմբեր ամսից և առաջին անգամն է, որ արժանանում է նման գնահատականի. «Այս մրցանակն առաջին անգամ եմ, ստանում, որի համար շատ շնորհակալ եմ, իմ գլխավոր նպատակը որակյալ արտադրանք ունենալն է»,- ասում է նա:
Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Լևոն Մնացականյանը դժվարանում է պատասխանել, այն հարցին, թե կին գործարարներն են ավելի արդյունավետ աշխատում, թե տղամարդիկ. «Մի փոքր դժվարանում եմ պատասխանել, բայց երևի թե ես չէի առանձնացնի կնոջը կամ տղամարդուն»:
Հաղթողներին շնորհավորեցին և մրցանակներ հանձնեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և այլք: