Armenian text to speach

Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բաժնի աշխատանքին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև՝ աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։

Այցի շրջանակում Ծառայության Արթիկի բաժանմունքում Արմեն Հարությունյանը տեղում ծանոթացել է նաև սույն թվականի հունիսի 24-ին քաղաքում տեղի ունեցած հեղեղի հետևանքով բաժանմունքին պատճառած վնասներին և համապատասխան հանձնարարականներ տվել հետևանքները վերացնելու ուղղությամբ։




Լրահոս