ԵՊՀ-ի շուրջ աղմուկ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենքում դժգոհության ալիք է բարձրանում: Մեր տեղեկություններով՝ ԵՊՀ-ի նշված մասնաշենքին եւս մեկ հարկ է ավելացվում, որը ԵՊՀ ռեկտորատը վարձակալությամբ ինչ-որ կազմակերպությունների է տալու:

Ըստ ԵՊՀ աշխատակիցների՝ համալսարանի նշված մասնաշենքում նոր վերելակ են տեղադրել, որից ԲՈՒՀ-ի աշխատակիցներին եւ ուսանողներին արգելվում է օգտվել:

ԵՊՀ 7-րդ մասնաշենքը
ԵՊՀ 7-րդ մասնաշենքը

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Այդպիսի բան չկա: Կառավարության որոշումով համաշխարհային բանկի տված կրեդիտով այդտեղ մեծ ռեսուրս-կենտրոն է բացվում ողջ հանրապետության մասշտաբով: Մեր ուսանողները պետք է գնան այդտեղ եւ իրենց գաղափարները վերածեն պրակտիկ գործունեության:

Դա համալսարանի սեփականությունն է, դա կառուցում է եւ տալիս է մեզ, պետք է ուրախ լինենք, որ մեծ կենտրոն է բացվում, տարածաշրջանում այդպիսի կենտրոն չկա: Կրկնում եմ՝ դա եղել է կառավարության որոշումը, դեռես Տիգրան Սարգսյանի ժամանակ»:




Լրահոս