Ինչո՞ւ է Աբրահամ Մանուկյանը հրաժարվել դատական հայցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2014 թվականի հունվարի 31-ին ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնելով, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն է, կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր:

Ավելի ուշ ԱԺ պատգամավորը պարզել էր, որ գնված հողամասի համար նախատեսվածից շատ գումար է վճարել: Նա փորձում էր դատական կարգով վերանայել գործարքը, որը կնքվել է Երեւանի քաղաքապետարանի հետ: Այս գործով դատավարությունը շարունակվում էր արդեն երկու տարի: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունիսին գործը կարճվել է, քանի որ պատգամավորը հրաժարվել է իր հայցից:
Հիշեցնենք, որ Աբրահամ Մանուկյանը տեւական ժամանակ է, ինչ ԲՀԿ-ն քանդելու գործին էր լծված, տարաբնույթ խարդավանքներ էր հյուսում, սակայն չստացվեց քանդել Ծառուկյանի հիմնած կուսակցությունը, ինչից հետո պատգամավորն անհետացել է, նա ԱԺ ոտք չի դնում:




Լրահոս