Armenian text to speach

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»:

Նունե Եսայան «Նյուզ»

Բայց ինչո՞ւ չպետք է խոսեն, երբ այդ գումարներն իրոք փոշիացվել են, երբ կառավարության պահուստային ֆոնդից Նունե Եսայանի համերգի համար հատկացվել է մոտ 55 մլն դրամ, այնինչ այդ գումարով Նունե Եսայանին էլ ավելի հարստացնելու փոխարեն կարելի էր շատ ավելի լուրջ եւ կենսական անհրաժեշտություն ունեցող հարցեր լուծել ժողովրդի համար: Մի՞թե իրավունք ունի իրեն նման ճոխություն թույլ տալ մի կառավարություն, որի երկրի ժողովուրդը թաղված է սոցիալական խնդիրների մեջ: Եվ ինչո՞ւ պետք է հիմա այդ մասին չխոսվի, որովհետեւ Նունե Եսայանին ձեռնտո՞ւ չէ: Ո՞րն է նրա արած լավ բանը:




Լրահոս