ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄՄ-ին անդամակցելը էապես կթեթեւացնի Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների կյանքը, քանի որ կբացառի այցագրային ռեժիմը, որը Ռուսաստանը 2015 թվականից կսահմանի ԱՊՀ բոլոր քաղաքացիների համար՝ բացառությամբ ՄՄ անդամ երկրների»:

Արա Աբրահամյան «Ազգ»

Իսկ Հայաստանում մի կերպ գոյատեւող եւ որպես էժան աշխատուժ բանեցվող քաղաքացիների մասին ո՞վ պետք է մտածի, թե՞ հայաստանաբնակ քաղաքացիների հարցը Ռուսաստանի հայերի միության նախագահին չի հետաքրքրում: Իհարկե, չի կարող հետաքրքրել, քանի որ Արա Աբրահամյանին շատ դեպքերում չի հետաքրքրում նույնիսկ ՌԴ-ում բնակվող եւ աշխատող ՀՀ քաղաքացիների հարցը, որովհետեւ այնտեղ բնակվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, իրենց իսկ վկայությամբ, մեկ անգամ չէ, որ տարբեր հարցերով դիմել են «Ռուսաստանի հայերի միություն» կոչվող անիմաստ կառույցին եւ արժանացել արհամարհանքի:




Լրահոս