Ռուսաստանի համար Թուրքիան շատ ավելի գրավիչ տեսք ունի. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել էր, որ Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին, քան Բելառուսը,Ղրղզստանը և Հայաստանը:

Վլադիմիր Ժիրինովսկու այս հայտարարության շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ  Հրանտ-մելիք Շահնազարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Տնտեսական առումով Ռուսաստանի համար Թուրքիան շատ ավելի գրավիչ տեսք ունի քան վերոնշյալ փոքր երկրները: Տնտեսական պոտենցյալը այդ պետության բնականաբար մեծ է և այդ տեսակետից Ռուսաստանում իսկապես շահագրգռված են Թուրքիայի հետ համգործակցելուն: Իսկ քաղաքական տեսակետից կարող եմ ասել, որ խիստ կասկածելի է և բոլորիս համար ակնհայտ է, որ Թուրքիան և Ռուսաստանը  մասնակիցներ են և մասնակցում են  ոչ միայն Կովկասում, այլև այլ տարածաշրջաններում: Հետևաբար միանշանակ գնահատականներ տալ չի կարելի»:

Նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ից  հետո, երբ թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց, Վլադիմիր Ժիրինովսկին ռազմաշունչ հայտարարություններ էր անում, հիշում Արարատ լեռը և  հայ-ռուսակական բարեկամությունը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս