ՎՐԱՑԻՆԵՐԸ ԿԶԲԱՂՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Թբիլիսիում մահացել է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղի 26-ամյա բնակչուհի Անժելա Վանեսյանը: Նա գերազանցությամբ ավարտել էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը: Հոկտեմբերի 2-ին Գետահովտում կայացավ Անժելա Վանեսյանի հուղարկավորությունը: «Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին հարցրեց, թե արդյոք պարզվել է երիտասարդ դասախոսի մահվան պատճառը: Նա ասաց, թե քանի որ մահվան դեպքը տեղի է ունեցել Վրաստանում, այդ գործով զբաղվում են այդ երկրի իրավապահները, որոնք կպարզեն՝ մահը սննդային, դեղորայքային թունավորումից է, թե այլ պատճառ ունի: Հետագայում այդ տեղեկատվությունը դիվանագիտական միջոցներով կփոխանցեն ՀՀ իշխանություններին:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս