ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկմանը ելույթ ունեցավ նաև Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը:
Նա հայտարարեց, որ որոշ պատգամավորների մանր անձնական շահերից ելնելով փորձեր արեցին արժեզրկել պաշտպանական համակարգը, դիլետանտական մակարդակով անգամ բարձրացվեց պաշտպանական համակարգի կոմպիտենտության հարցը. «Խոսքի արժեքը բարձր խոսելու կամ տարբեր ածականներ օգտագործելով, կամ խորհրդավոր տոնայնությամբ իմիտացիա անելու մեջ չէ, այլ բովանդակության մեջ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատգամավորների բացարձակ մեծամասնությանը, որոնք իրենց օբյեկտիվ մեկնաբանությունները տվեցին»:
Մանրամասները՝ տեսանյութում: