Աղջի’կ ջան, ում ոնց ես սիրում, ոնց չես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի տեղափոխեք ԱԺ. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ իր ելույթում հայտարարեց, որ այս համաձայնագրում ամեն ինչ պարզ  է ու հասկանալի հասկացողների համար. «Ես հայտարարում եմ, որ հանրությունը իրազեկված է, իսկ չորս հոգի ցուցարարը, չորս հոգի ընդդիմախոսները ոչ թե իրազեկված չեն, այլ չեն ցանկանում հասկանալ՝ ինչ էլ բացատրես, մևւնույնն է՝ նրանք ուղղորդված են: Եթե ունենք 4+4+4 ձևաչափ, հիմա կարող ենք ստեղծել՝  4+4+114, որտեղ 114-ը այս համաձայնագրի կողմնակիցներն են:

Ես խնդրում և հորդորում եմ, ռուսներին սիրում ես, թե չես սիրում, աղջիկ ջան, ում ոնց ես սիրում, ինչ ես սիրում, ձեր քաղաքական սեքսուալ հնարավորությունները մի՛ տեղափոխեք Ազգային ժողով, սա պատկառելի ամբիոն է, ես չէի ցանկանա, որ նման համաձայնագրի քննարկումը նման մակարդակ կրեր խորհրդարանում: Եթե կան որոշ մարդիկ, կամ խմբեր, որոնք ցանկանում են Հայաստանը մեկուսացնել, դա անհնարին է, և այսուհետ ոչ միայն ՀՕՊ համաձայնագիրը, այլ ցանկացած տիպի համաձայնագիր, պայմանագիր, որը կնպաստի մեր երկրի անվտանգությանը, կվավերացնենք՝ առանց հաշվի առնելու այդ մարդկային խմբերի կարծիքները»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս