Տաքսիստները վաղը բողոքի ակցիա կկազմակերպեն կառավարության շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ վաղը` ժամը 12:00-ին, տարբեր տաքսի սերվիսների ներկայացուցիչներ և անհատ անձինք Կառավարության շենքի դիմաց կկազմակերպեն բողոքի ակցիա. «Ակցիան ուղղված է Yandex Taxi-ի դեմ, մենք բոլորս գնում ենք մեր լիցենզիաները հետ հանձնելու: Սա բացահայտ օրենքի խախտում է, որովհետև նրանք հայտարարում են, որ ուղևորափոխադրումներ են կատարում, բայց ասում են մենք տաքսի չենք. խաբելով բա՞ն կլինի»:

Ակցիայի մասնակիցները կփորձեն խոսել վարչապետի, տրանսպորտի նախարարի և հարկային մարմինների ներկայացուցիչների հետ, որպեսզի փորձեն խնդրին լուծում տալու մեխանիզմներ գտնել:

Նշենք, որ Yandex Taxi-ին ՀՀ-ում կգործի հուլիսի 1-ից բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել, և ի տարբերություն մնացած տաքսիների կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։




Լրահոս