Այսօր առավոտյան` ժամը 7-ի սահմաններում, ցավերի գանգատով ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց: Որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ եղել է ներարգանդային կյանքում պտղի մահացության դեպք, ոչ թե` ծննդկանի: Պտուղն արդեն մահացած է եղել, նման դեպքեր լինում են: Այս դեպքում ընդերքի շերտազատում է կատարվել, արնահոսել է հղին»:
Պավել Մազմանյանը հայտնեց, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ծնողները բողոք են ներկայացրել` ընդդեմ բժիշկների, իրականությանը չի համապատասխանում:
Նշենք, որ փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լիդա Եղիազարյան