ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելն ի՞նչ հիմքով կարող է մերժվել:

Էդգար Մանուչարյան (67 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Որպես ընդհանուր կանոն` օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե`
նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ-ում հաշվառված օտարերկրացիների թիվը 2555 է, որոնցից կացության կարգավիճակ են ստացել 2082-ը:




Լրահոս