Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երեկ երեկոյան Ստամբուլում անմարդկային հարձակում իրագործվեց, որի արդյունքում սպանվեցին և վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ: Աղոթենք զոհվածների, նրանց ընտանիքների և թուրք ժողովրդի համար»,-ասել է պոնտիֆիկը՝ պատուհանից դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին: