Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքում ադրբեջանցի գործարար է սպանվել և թալանվել 40 հազար դոլարով, փոխանցում է ԱՊԱ-ն:
Հաղորդվում է, որ սպանվածը Ուկրաինայի 50-ամյա քաղաքացի Աբդուլա Աբդուլաևն է, ով ծնունդով Խամչազի շրջանից է:
Ադրբեջանցի գործարարի մարմինը հայտնաբերվել է նրան պատկանող մեքենայի մեջ: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանցագործները փնտրվում են:
Հաղորդվում է նաև, որ վերջին մեկ տարում Ուկրաինայում 25 ադրբեջանցի է անհետ կորել: