Ցավում եմ, որ փոխանակ զբաղվենք մեր այս համաձայնության օրենսդրական ձևակերպմամբ, այստեղ մասնակցում ենք դրա հետ կապ չունեցող թեմաների: ԱԺ ամբիոնից այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և անդրադարձավ մարտի 1-ի պատասխանատուների մասին հայտարարություններին:
«Մարտի 1-ի համար միանշանակ պատասխանատու է իշխանությունը, որը հակադրեց բիրտ ուժը: Այստեղ պատասխանատվության այլ պատկերացում չի կարող լինել», – նշեց նա:
Հիշեցնենք, որ մինչ այդ Հեղինե Բիշարյանն անդրադարձել էր մարտի 1-ին և որպես պատասխանատու մեղադրանքներ հնչեցրել Նիկոլ Փաշինյանի հասցեին:
Մանրամասները` տեսանյութում