ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղարության հետ քննարկվել են Հայաստանում խոշտանգումների կանխարգելմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 29-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի քարտուղար Պատրիս Ժիլբերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ազատությունից զրկման վայրերում խոշտանգման եւ վատ վերաբերմունքի մյուս ձեւերի կանխարգելման, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց պահման պայմանները բարելավելու, այդ նպատակով պետության կողմից տարվող քաղականության բարեփոխմանը նպաստելու, ինչպես նաեւ այդ հարցերում Մարդու իրավունքների պաշտպանի դերի հետ կապված հարցեր:

Ա.Թաթոյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հետ՝ այդ կազմակերպությունների կողմից մշակված չափանիշներին համապատասխան զեկույցներ կազմելու, այդ զեկույցներում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը նպաստելու ուղղությամբ: Ընգծվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման եւ անկախության երաշխիքների հետագա ամրապնդման անհրաժեշտությունն օրենսդրական մակարդակում եւ գործնականում:

Կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստերին, ինչպես նաեւ զեկույցների կազմման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ ընդհանրապես ազատությունից զրկման վայրերում վատ վերաբերմունքի կանխարգելմանն ուղղված գործունենության ընթացքում քաղաքացիական հասարության կազմակերպությունների, ինչպես նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ակտիվ համագործակցությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս