Փարիզը պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նոր բանակցություններ սկսելու համար: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Սերգեյ Լավրովը տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ես հիշեցրել եմ, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել ԼՂ հարցով նոր քննարկումների համար» ,-ասել է Էյրոն: