Կոտրված ապակիներ, հայելիներ. ինչ ավարտ ունեցավ գիշերային ծեծկռտուքը տղաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արա Քիշմիրյանն ու ևս մի քանի անձիք  2014թ. սեպտեմբերի 04-ի լույս գիշերը ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ «ԱՍԳԻ»ՍՊ ընկերության ճաշարանի դիմաց վիճաբանել են չպարզված 5-6 անհայտ անձանց հետ և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Իրենց ուղղված դիտողության համար նրանք որոշել են վրժխնդիր լինել և բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իրենց զգուշացրած Ա.Կոնինյանին ու ծեծի ենթարկել նրան:

Ճաշարանում գտնվող անձանց կռիվը դադարեցնելուն ուղղված հորդորներին նրանք չեն ենթարկվել և շուտով սկսել կոտրել ճաշարանի գույքը:

Ա.Քիշմիրյանը հարվածել և կոտրել է ննջասենյակի լոգարանի դուռը և պատուհանի ապակին, իսկ նրա հանցակիցներից ոմն Անդոն հարվածել և կոտրել է ճաշարանի սրահի ապակիները և հայելիները, հեռուստացույցը և այլ իրեր:

Գործը հասել է դատարան և վճիռ է կայացվել Արա Քիշմիրյանին դատապարտել ազատազրկման` 2(երկու) տարի 6(վեց) ամիս ժամկետով։




Լրահոս