ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, ով համար֊վում է Աղվան Հովսեփյանի հավատարիմ մարդկանցից մեկը, երեկվա֊նից աշխատանքի չի գնում: Նա մեկնել է արձակուրդ և ամենայն հավա֊նականությամբ, արձակուրդից հետո դատախազություն չի վերադառ֊նա: Այս մասին այսօրվա համարում գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթն ու հավելում, որ “Առավոտը” գրել է նաև, որ արդեն աշխատանքից ազատվել են նաև գլխավոր առաջին օգնական Սիրեկան Պետրոսյանն ու խորհրդական Հովհաննես Ստեփանյանը:
Նշենք, որ այս երկուսն էլ աշխատանքից ազատվելու դիմում են գրել դեռ նոր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գալուց- առաջ, Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությունից անմիջապես հետո:
Երեկ, երբ գլխավոր դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանից հարցրեցինք՝ այլ արդեն ոչ հայեցողական պաշտոններից հրաժարականի դիմումներ եղե՞լ են, նա պատասխանեց. “Եթե լինի, պաշտոնապես կհայտնենք, այս պահին պաշտոնական ոչինչ չկա”։