27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում իր խորին ցավակցությունն էր հայտնել ռուս օդաչուի մահվան կապակցությամբ` ներողություն խնդրելով նաեւ Սու-24-ի խոցման համար:
Թե ինչ նպատակ է հետապնդում Էրդողանի այս նամակը, թերեւս դժվար չէ կռահել: Բայց արդյոք դա պայմանավորված էր վերջին իրադարձություններով, մասնավորապես Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցով, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանից:
«Անկեղծ որ լինենք, ես սպասում էի, որ սա մի օր պետք է լիներ: Թուրքիան չի կարող պարզապես ռուսական տնտեսական պատժամիջոցների շարունակականության տակից դուրս գալ, որովհետեւ դրանից նաեւ տուրիզմն է էապես տուժում, այսօր արդեն տուրիստական սեզոնն է, եւ թուրքական միջերկրածովյան հանգստավայրերը դատարկ են կամ կիսադատարկ, ինչպես նաեւ թուրքակական արտադրության գյուղմթերքների եւ այլ արտադրանքների մուտքի արգելքն է հարվածում թուրքական տնտեսությանը»,- նշեց Թորոսյանը:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան