Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “Խոսքը “Զվարթնոց” օդանավակայանի կլոր շենքի մասին է:
Ընկերության սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը: Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ:
Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը:
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում