Ուժեղ մկաններ ունենալու համար կարող են տարիներ պահանջվել, սակայն կարող եք դա անել նաև ավելի արագ: Որպեսզի ազդեցություն թողնեք աղջիկների վրա, բավական է «սինտոլ» անունով նյութի ընդունումը կամ միայն ներարկում անել: Շատերը նույնիսկ այնքան են տարվում այդ գործընթացով, որ ուղղակի վերածվում են հրեշների, կարող են ձեռք բերել շատ խնդիրներ, նույնիսկ` անդամահատվել:
«Սինտոլ» դեղամիջոցն օգնում է զարգացնել մկանները, եթե դա չի ստացվում մարզումների միջոցով: Այն կարող է օգնել դառնալ նաև համընդհանուր ծիծաղի առարկա:
Այդ դեղամիջոցը պարունակում է 85 տոկոս ճարպային թթուներ, 7,5 տոկոս ցավազրկող (լիդոկային) և 7,5 տոկոս կոնսերվանտ: Սինտոլը ներարկում են հենց մկաններին, հենց այնտեղ, որտեղ ցանկանում եք մեծացնել: Արդյունքը էֆեկտիվ է երևում, բայց միայն երևում:
Այդ դեղամիջոցը դեռևս 90-ական թվականներին հնարել էր բոդիբիլդիստ Կրիս Կլարկը:
Այս դեղամիջոցի ընդունման հետևանքները կարող են լինել տարբեր վնասվածքներն ու բարդացումները: Դրանց թվում են ինֆեկցիաները, նյարդերի վնասվածքները, ալերգիաները: