ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվել։ Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթը եւ հավելում. “Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի իշխանական աղբյուրները, Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի՝ իրեն ուղղված սկանդալային հարցից հետո մտափոխվել է Դ. Հարությունյանին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու հարցում։
Արդյո՞ք փակված է Ձեր՝ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու թեման. “Ժողովուրդ”–ի այս հարցին Դ. Հարությունյանն այսպես պատասխանեց. “Բազմիցս ասել եմ, որ վճռաբեկ դատարանն ունի գործող նախագահե։ Մեր աղբյուրները պնդում են, որ Հարությունյանն այս օրերին բավական անտրամադիր է. նախ՝ կատարվածի ողջ պատասխանատվությունն ընկել է իր վրա, բացի այդ՝ կորցրեց դատարանի ցմահ նախագահ լինելու հնարավորությունը:
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում