
Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.
Երաժշտարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Ստեփանի ԹՈՓՉՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»: