Երեկ հայտնել էինք, որ Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով «ՀայԱրտ» համույթի 25 երեխաները, 48 ծնողները և մանկավարժները մնացել էին Սոչիում: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ նրանք լաստանավով տեղափոխվել են Բաթումի, որտեղից էլ կուղևորվեն Երևան:
Տրանսպորտի և կապի նախարարությունից մեզ հայտնեցին, որ ավտոբուսը Բաթումիից արդեն շարժվել է և Երևանում կլինի կեսգիշերին: