«МИР-24» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրատսել «Վերին Լարս» ավտոճանապարհին, որն արդեն մի քանի օր փակ է: Հեռուստաընկերության թղթակիցը հաղորդում է, որ միայն ռուսական կողմից ավտոճանապարհի բացմանը սպասում է մոտ 300 մարդ:
«Հայրենիքի մասին հին հայկական երգը գրավում է շատերին, սակայն տուն հասնել նրանք շուտ չեն կարող, չնայած այստեղից Երևան 12 ժամվա ճանապարհ է: Երգը լսելու համար մոտենում են շատ ուղևորներ և վարորդներ: Սակայն ակորդեոնահար Մովսես Պողոսյանը չի տխրում. հայրենիքում մի քանի տարի չի եղել, մի քիչ էլ կսպասի», – նշվում է ռեպորտաժում:
Մանրամասները՝ տեսանյութում: