Շառլ Ազնավուրի ավագ դուստրը` Սեդա Ազնավուրը, սոցցանցի իր էջում գրառում է կատարել: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Նախագահը ինձ շատ է վշտացնում, քանի որ նա անսիրտ է, սակայն իհարկե ոչ առանց մեղադրանքների»:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սեդա Ազնավուրը նորից անդրադարձել էր Վարդան Պետրոսյանի ձերբակալությանը և դիմել էր Սերժ Սարգսյանին կապված Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի հետ: Նա մասնավորապես գրել էր. «Ինչ-որ մեկը չի հավանել իմ գրառումը և ջնջել տվել այն: Ամո՛թ նրանց, դուք միանշանակ սխալ եք, պարո՛ն Սարգսյան: Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից, եթե դուք չեք ուզում որևէ լավ գործ անել` ազատ արձակել Վարդան Պետրոսյանին: Ես գիտեմ, որ նա իր քաղաքական հայացքների զոհն է, դա արդար չէ»:
Հավելենք, որ Սեդա Ազնավուրը 2015 թվականի հունվարի 29-ին հանդես եկավ Սերժ Սարգսյանին ուղղված խնդրանքով, որտեղ ասվում էր. «Հարգելի՛ ՀՀ նախագահ, քանի որ Դուք իմ հանրաճանաչ հոր ընկերն եք, ով ներգրավված է Հայաստանի բարելավմանն ուղղված գործերում, դուք կարող եք երջանկացնել նրա դուստր Սեդային և ազատ արձակել Վարդան Պետրոսյանին. չեք կարծու՞մ, որ նա արդեն վճարել է իր արածի համար: Շնորհակալ եմ անչափ իմ խնդրանքը միգուցե աչքի անցկացնելու համար»:
Ի պատասխան Սեդա Ազնավուրի նամակին` Սերժ Սարգսյանը ասել էր, որ նկատի կունենա Ազնավուրի դստեր խնդրանքը. «Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»: