Armenian text to speach

ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման «վերմակը» միմյանց վրա քաշելու պրոցեսը թեժանում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ խելահեղ օր էր՝ իրադարձություններով ու նյարդային վիճակներով լի։ Հայաստան էր ժամանել Եվրոպայի քաղաքական ամենահայտնի դեմքերից մեկը՝ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որի այցը ղարաբաղյան կոնֆլիկտի թեժացման փուլից եւ Գերմանիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո ավելի քան էական է։ Մի քանի օրից էլ՝ հուլիսի 4-ին, Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այնպիսի տպավորություն է, որ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման «վերմակը» միմյանց վրա քաշելու պրոցեսը թեժանում է։ «Վերմակ» իր վրա քաշելու բուռն պրոցես է ընթանում նաեւ մեր ընդդիմության դաշտում՝ այստեղ թեժ պայքար է ընթանում «ընդդիմադիրի» կոչման համար։ Դիմակներ են պատռվում, «ռազբիրատի» կոչեր են հնչում, հայհոյանքներ, հեգնանք ու հումոր»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս