ՃՈ-ում կրքերը թեժանում են. պետին և՞ս մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս 2016-ի հունիսի 25-ին ՀՔԾ հաղորդագրություն էր տարածել, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ խաբեությամբ՝ նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող եւ վճարունակ անձանց հետ, նրանց հասցեագրված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո նախատեսված գումարները չեն վճարել:

Արդյունքում, այս գործով 12 անձ, այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել: Երեկ հայտնի դարձավ, որ վերը նկարագրված ճանապարհով անվճարունակ քաղաքացիների անուններով ՃՈ-ն դուրս է գրել շուրջ 3 հազար վարչական ակտ: Մեր տեղեկություններով՝ 12 մեղադրյալներով այս գործը չի սահմանափակվի, նրանց թիվը կշարունակի աճել, որոնց թվում կլինեն նաեւ պաշտոնատար անձինք: Չի բացառվում` գործը հասնի նաեւ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս