«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի եւ պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ եւ յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել:
Մեր աղբյուրը պնդում է, որ այդ զեկուցագրերով «անցնում է» նաեւ նախարար Սեյրան Օհանյանը, պարզապես նրան այժմ պաշտոնանկ չեն անում, քանի որ դա կնշանակի հրապարակավ խոստովանել, որ ՊՆ ոլորտում անտերություն ու ամենաթողություն է տիրել, եւ այդ թերացումների արդյունքում ենք կորուստներ ունեցել: Չի բացառվում, որ աղմուկը մարելուց հետո Սեյրան Օհանյանն էլ արժանանա իր ենթակաների բախտին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: