Նորաթուխ կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրվել են նաև Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 9-ին նախատեսված է Հայաստանի նորաթուխ՝ «Ռեֆորմիստների կուսակցության» հիմնադիր համագումարը: Այս կուսակցությունը եւս «Բարգավաճ Հայաստան»-ից պոկված մի փոքր կտոր է: Նորաստեղծ կուսակցության ղեկավարը նախկինում «Հայաստանի երիտասարդական կուսակցության» նախագահ Վահան Բաբայանն է, որը մինչ այդ արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ էր: Ավելի ուշ դարձավ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի կողմից փաստացի կառավարվող ՄԻԱԿ կուսակցության ներկայացուցիչ, որտեղից թռիչք կատարեց դեպի ԲՀԿ: Երիտասարդ գործիչը իր կողմից հիմնադրվելիք հերթական կուսակցության համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկել նաեւ Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս լուրը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Բաբայանը՝ հավելելով, թե չի կարող ասել՝ կընդունե՞ն նրանք իր հրավերը, թե՞ ոչ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս