«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող գործարարները մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառովող պատժամիջոցները ՀՀ-ի համար օգտակար էին:
Մասնավորապես, այս տարվա սկզբից պաշտոնապես արգելվեց թուրքական արտադրության բանջարեղենի ներմուծումը ՌԴ, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին վերցնել բանջարեղենի ռուսական շուկայի մի փոքր հատվածը:
Մինչ այդ Թուրքիայից Ռուսաստան էր ներկրվում մինչեւ 300 հազար տոննա լոլիկ: Դա ՌԴ ներմուծվող լոլիկի կեսն էր, եւ ոչ մի երկիր չէր կարողանում մրցակցել թուրքական լոլիկի հետ:
Պատժամիջոցներից հետո շուկան բացվեց, եւ այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից արտահանվող լոլիկի ծավալները աճեցին մի քանի տասնյակ անգամ: Եթե Ռուսաստանը վերացնի պատժամիջոցները, հայկական լոլիկը, ամենայն հավանականությամբ, կրկին կկորցնի ռուսական շուկան»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում