Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ թե կարելի է, այլ պետք է կարգավորել. ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները, փոխանցում է Vesti-ն:

Պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին՝ Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «ոչ թե կարելի է, այլ պետք է» կարգավորել:

«Մենք բոլորս լսեցինք, թե ինչ կարգադրություններ հնչեցին ՌԴ նախագահի կողմից՝ կապված այն քայլերի հետ, որոնք պետք է ձեռնարկի թուրքական կողմը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Այն ողբերգությունից հետո, որը տեղի ունեցավ ռուսական ինքնաթիռի հետ, մենք հնչեցրեցինք մեր դիրքորոշումը. հարաբերությունների զարգացում հնարավոր է, թուրք ժողովրդին մենք համարում ենք բարեկամական»,-ասել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը հասկացրել է նման գործողությունների անընդունելիությունը:

Հիշեցնենք, որ երեկ կայացել է Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը, որի արդյունքներով՝ Պուտինը հրամայել է չեղարկել զբոսաշրջային ոլորտում Թուրքիայի հանդեպ սահմանափակումները:




Լրահոս